Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բելգիան երկու շաբաթով երկարաձգել է մեկուսացման ռեժիմը

Բելգիան երկու շաբաթով երկարաձգել է մեկուսացման ռեժիմը
28.03.2020 | 15:20

Բելգիան երկարաձգել է համընդհանուր մեկուսացման ռեժիմը երկու շաբաթով՝ մինչև ապրիլի 19-ը՝ ասել է վարչապետ Սոֆի Վիլմեսը։ Ռեժիմն արգելում է բելգիացիներին տնից դուրս գալ առանց անհրաժեշտության։ Փակ են ուսումնական հաստատություններն ու հասարակական վայրերը։ Ոստիկանությունը հետևում է օրինախախտներին և տուգանում։ Բելգիայում կորոնավիրուսով 7000 հազար մարդ է վարակվել, մահացել է 289-ը։

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ